Ղարիբաշվիլին հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու պատրաստակամության մասին՝ խաղաղության հասնելու համար |factor.am|

factor.am: Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իմ կառավարության «Խաղաղ հարևանության նախաձեռնության» օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերջապես երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում բացելով «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը։

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ուրախ է համաժողովում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանին և Ալի Ասադովին։ Նախկինում Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով