2023-10-26-6e20d651-4ebf-4c9d-a6a6-f2fcf682a69c.jpeg

ՌԴ ԱԳՆ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը․ Զախարովա

ՌԴ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը երեկ կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին հայտնել է Մարիա Զախարովան։

«Նրա ուշադրությանն են հրավիրվել ամենազազրելի հրապարակումները՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը, ռուս դիվանագետներին և, ի դեպ, ռուս խաղաղապահներին, ովքեր վտանգում և զոհում են իրենց կյանքը, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդի անվտանգության համար։

Մատնանշվել է Հանրապետության տեղեկատվական դաշտում հակառուսական անսանձ արշավի անընդունելիությունը»,- ասել է Զախարովան։ 

Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանը նույնպես կանչվել էր ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է համապատասխան բողոքի հայտագիր: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն