2023-10-26-18265394-fddb-4bc0-a1df-6cc540e9e14a.jpeg

Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին:

Նախագահն իր խոսքում նաև բարձր է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունը՝ ուղղված Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների խնդիրների լուծման ծրագրերին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության շարունակական խթանմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն