Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը բխում է կողմերի, տարածաշրջանի ու աշխարհի շահերից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, լրագրողների հետ հոկտեմբերի 26-ի ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Բաքվի ու Երևանի միջև համաձայնությունը բխում է բոլորի շահերից: Իր խոսքում, Միլերը, մասնավորապես, ասել է. 

«Մենք շարունակում ենք կարծել, որ երկու կողմերի [Հայաստանի ու Ադրբեջանի], ողջ տարածաշրջանի և ավելի լայն աշխարհի շահերից է բխում, որ այդ երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրին, և մենք կշարունակենք դա առաջ մղել»,- ասել է Միլերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն