2023-10-28-8f24c3f5-60c3-4f22-adc1-86c30c4337d6.jpg

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ  դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը,  որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով»,- նշվում է հաղոդրագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն