Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին գլոբալ կոչերը՝ պնդելով, որ դա «այժմ ճիշտ պատասխանը» չէ։ Այս մասին գրում է BBC-ն:

«Մենք չենք կարծում, որ հրադադարը հենց հիմա ճիշտ պատասխանն է: Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք», – ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: 

Քիրբին այս մասին ասել է երկուշաբթի՝ հրադադարի փոխարեն առաջարկելով «դադարներ»՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար: 

Ներկայում Գազայի 2,2 միլիոն բնակչի համար սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները վտանգավոր աստիճանի քիչ են:

Սակայն Իսրայելը երեկ երեկոյան  հայտարարել է, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմաքանդվել, զինադադար չի լինի:

«Հրադադարի կոչերը կոչ են Իսրայելին՝ հանձնվելու ՀԱՄԱՍ-ին, հանձնվելու ահաբեկչությանը… դա տեղի չի ունենա», – ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով