«Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա». ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց՝ տեղեկացնելով՝ պարեկների թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։

Ընդգծելով, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հույս հայտնեց, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։

«Ազատության» հարցին ի պատասխան Ռիտերը տեղեկացրեց, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև