ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Տեղեկացնեմ, որ արդեն իսկ բավականին մեծ հոսք կա՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով»:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ուենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործը կազամկերպեք, իհարկե դա նաև ունի օրենսդարական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն: Այստեղ նաև մենք բոլորս՝ Կառավարությունը և պետական մարմինները պետք է հնարավորինս արագ աշխատենք, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի հնարավորինս ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ առաջիկայում նաև հումանիտար կենտրոնի աշխատանքներիի շրջանակում սպասվում է 50+50 ծրագրի իրականացումը. «Եվ հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով արդեն պետք է մտածենք կենսաոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն