Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում. Շոյգու |tert.am|

tert.am։ Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում, որն ունակ է հանրապետության բանակի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա ցանկացած սպառնալիքի: Այդ մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Բազան մարտունակ է և պատրաստ է հայկական զինված ուժերի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա սպառնալիքներին»,- ասել է Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների ժամանակ:

Շոյգուն Հայաստանը դաշնակից և Անդրկովկասում գլխավոր գործընկեր է անվանել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև