Բաքուն հրապարակել է ձերբակալված և պահվող ևս մեկ արցախցու անուն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ դեռևս սեպտեմբերին ձերբակալել է Մադաթ Առաքելի Բաբայանին:

Նշվում է, որ Բաբայանին ձերբակալել են Քարվաճառում: Տղամարդուն մեղադրում են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Ադրբեջանական կողմը նաև հավելում է, թե նա ընդունել է մեղքն ու մանրամասն տեղեկություններ է ներկայացրել կատարվածի մասին:

Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը սեպտեմբերի 19-ից համարվում էր անհետ կորած։ Ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։

«Ընտանիքով Արտաշատում էինք, առավոտյան 10։30-ին հեռախոսիս երկար համարով զանգ եկավ, մտածեցի՝ Ռուսաստանից բարեկամներն են։ Վերցրեցի, սկզբում ադրբեջաներեն խոսեցին, հետո ռուսերեն հարցրին՝ Մադաթ Բաբայանի ի՞նչն եմ, ասեցի, որ թոռն եմ։ Փոխանցեցին պապուս, ասեց, որ ողջ է, Բաքվում է։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, հարցերիս չպատասխանեց, ասեց՝ հեռախոսը լսում են, ասեցի՝ քեզ հետ կբերենք, ու կապը ընդհատվեց»,- պատմում է Մադաթի թոռը՝ 20-ամյա Ալեն Բաբայանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն