Կան որոշ խնդիրներ ՌԴ-ի հետ հարաբերություններում, մենք շատ բաներով բավարարված չենք. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Հայ- ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։

Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյոuջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ՌԴ-ն էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ։

Միրզոյանի համոզմամբ՝ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։

«Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան  կառուցողական խնդիրները քննարկել հասկանալ և հարթել և բարեկամաբար առաջ ենք շարժվում։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ այս ամենը կհաջողվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև