Ռուս խաղաղապահները փակել են հերթական դիտակետը Լեռնային Ղարաբաղում |news.am|

news.am: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության   նոյեմբերի 3-ի տեղեկագրում։

Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիի շրջանում  փակվել է մեկ դիտակետ։

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է ինը հիմնական և 16 ժամանակավոր դիտակետ։

Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։

Շարունակվում են աշխատանքները բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով