Հերացի փողոցում ավտոբուսներն առանձին գիծ կունենան. այս պահին փողոցը կահավորվում է |news.am|

news.am:  Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով պայմանավորված՝ շուտով Երեւանում շահագործման կհանձնվի ավտոբուսի համար Հերացի փողոցում առանձնացված հերթական գիծը: Այս մասին նշվեց այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Փոփոխությունն իրականացվում է հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների թիվն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փոխադրամիջոցների քանակը:

Այս պահին իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն