Մարկ Լիբբին՝ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան |tert.am|

tert.am: ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան կողմից։

Այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովն էր հավանություն տվել Բայդենի կողմից առաջադրված Լիբբիի թեկնածությանը։

Ներկայիս դեսպան Էրլ Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հուլիսին և արդեն մեկ տարուց ավելի է այս պաշտոնը թափուր էր։

Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Նա առաջին անգամ է նշանակվում դեսպանի պաշտոնում։

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսին կայացած լսումների ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նա հայտարարել էր՝ «հաստատվելու դեպքում կշարունակեմ ԱՄՆ ջանքերն՝ ուղղված խաղաղության համաձայնությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն