Խաղաղության պայմանագրի ստորագրման անկյունաքարը պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծի ամրագրումը. Վահան Կոստանյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը, լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը»,- նշեց նա։

Ըստ Կոստանյանի՝ կարևոր հարցերից  է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք արձանագրված են նաև Գրանադայի հայտարարության մեջ։

«Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմների ստեղծումը, սրանք այն հարցերն են, որոնց  շուրջ դեռևս պետք է երկու կողմերը մոտեցնեն իրենց  դիրքորոշումները»,- նշեց ՀՀ  ԱԳ փոխնախարարը։

Կոստանյանն ասաց, որ  Հայաստանը շարունակում է  շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև