2023-11-10-0cb5e81a-308d-43c1-a94d-8a84a20aa2d9.jpeg

Փոխվարչապետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել Մանե Ադամյանին փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին 2023 թվականի նոյեմբերի 13-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Մանե Ադամյանը նշանակվել Մհեր Գրիգորյանի խորհրդական 2020 թվականի փետրվարին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն