tert.am: Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամակցությանը։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ԱԳՆ և պաշտպանության նախարարությունների ղեկավարների մակարդակով «2+2» ձևաչափով հինգերորդ երկխոսությանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հնդկաստանի մշտական անդամակցությանը բարեփոխված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասված է հայտարարության մեջ:
Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հետ միասին Հնդկաստանը «Չորսի խմբի» (G4) մաս է՝ երկրների մի խումբ, որոնց զարգացման մասշտաբները համեմատելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ և պահանջում են մշտական անդամակցություն կազմակերպությանը: G4-ի գագաթնաժողովի ժամանակ Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի արտգործնախարարները կոչ են արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և վերահաստատել իրենց աջակցությունը միմյանց՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ դառնալու հարցում: