Երևանի քաղաքապետարանում քննարկվում է բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ խոսնակ |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Երևանքի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով այժմ հստակ չէ տրամադրվելիք գումարի չափն ու ժամկետները։

«Այս հարցով հիմա քննարկումներ կան, հստակեցված չէ գումարի չափը, ինչպես նաև, թե քանի ընտանիքի է փոխհատուցում տրամադրվելու»,- մանրամասնել է մամուլի խոսնակը՝ հավելելով, որ առաջիկա օրերին պարզ կլինի։

Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով արցախցիների բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ կա:

ՀՀ Քննչական կոմիտեն, որտեղ պայթյունի գործով քննություն է ընթանում, մահացածների թվի վերաբերյալ կոնկրետ թիվ չի հրապարակել՝ օրեր առաջ լրատվամիջոցներին պարզաբանելով, թե «պատկերն անընդհատ փոխվում է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն