panorama.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ապագա բանակցությունները, որին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված ծավալուն հարցազրույցում։
Մակրոնի խոսքով կարող է գալ «արդար և լավ բանակցությունների և Ռուսաստանի հետ (բանակցությունների) սեղան վերադառնալու և լուծում գտնելու ժամանակը»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ մասին որոշումն ամբողջությամբ կախված է Կիևից, քանի դեռ չի հասել բանակցությունների պահը։
Մակրոնը նաև նշել է, որ բոլոր պետությունները պարտավոր են շարունակել աջակցել Ուկրաինային։
Նա հավելել է, որ դեկտեմբերը շատ կարևոր կլինի ուկրաինական հակահարձակման համար։