2023-11-13-6520020b-511e-4391-a6e4-1f0c3d426fab.jpeg

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:
 
Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն