panorama.am: Միացյալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է state.gov- ը։
«Մենք շարունակում ենք հավատալ՝ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան դա անել։ Դա իրավունք է, որը պետք է պաշտպանված լինի»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։