ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը արգելող օրինագիծ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը:

Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով:

Որպեսզի օրինագիծն օրենք դառնա և գործողության մեջ մտնի, այն դեռևս պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից:

Օրինագծի հեղինակը սենատոր Գերի Փիթերսն է, որը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ պատվիրակությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն