2023-11-18-7093bdb7-7d0c-4fd9-bc41-b4bece9e6330.jpg

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները Սյունիք կատարած երկօրյա այցելության շրջանակներում Կապանում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Այս մասին հայտնում է ՀՅԴ հայաստանյան գրասենյակը։

«Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՅԴ Սյունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանյանը:

Հանդիպմն ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը ներկայացրել է հյուպատոսարանի կոմից իրականացվող ծրագրերը:

ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն