azatutyun.am: Բաքուն ցանկանում է կառուցել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ Հաջիևը, մասնավորապես, նշել է՝ խաղաղությունն ու տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանում են և ոչ թե Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում կամ որևէ այլ վայրում։