Կրեմլը դեռ չգիտի՝ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի՞ ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը դեռ չգիտի՝ արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-պաշտոնական և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովն ասել է, որ բոլորը հրավիրված են։

«Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձևաչափ է։ Իհարկե մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով