Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետևից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել-հեռանալն է, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն։

«Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը համարում է էժանագին պրոպագանդա։

«Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա։ Նրանք էդ լափամանին մոտ չեն գալու, որովհետև լափամանը չկա, լափը չկա ու իրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են», – ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։

«Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք», – ասաց ՀՀ վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն