Զաքիր Հասանովը ստուգել է ՀՕՊ զորքերի մարտական պատրաստության աստիճանը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գերատեսչության ղեկավար կազմի մի շարք այլ ներկայացուցիչների հետ, այսօր ստուգել է ՀՕՊ զորքերի մարտական պատրաստության աստիճանը։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան զինվորականները անակնկալ այցով ժամանել են Հակաօդային պաշտպանության զորքերի զորամասերից մեկը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, ստուգայցի ընթացքում զորամասի անձնակազմը գործնական կրակային վարժանքներ է իրականացրել՝ «հաջողությամբ հայտնաբերելով և ոչնչացնելով պայմանական հակառակորդի օդային թիրախները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն