Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020թ.-ին պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստան. Փաշինյան |aysor.am|

aysor.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին պաշտոնական այցով կմեկնի ՌԴ, այս մասին վարչապետն ասաց ԱԺ հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն և ՌԴ նախագահը 2020 թվականի երկրորդ կեսին կամ 2021թ.-ի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ», – ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր ու ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց.

«2018 թվականի արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն աննախադեպ դինամիկա ունեին: Ժամանակի ընթացքում հարցերրը ստանում են պատասխաններ, ընդ որում, այդ պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց խորությունն ու անկեղծությունը երկուստեք հասկանալու խնդիր կա: Ես դեռ նախորդ տարի ամառը ասել եմ, որ մեր մոտ պրոցես է գնում, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի, կարող եմ ասել, որ հիմա դա արձանագրվել է ու դա տեղի է ունեում: Հիմա ավելի վստահ կարող եմ ասել այդ մասին», – ասաց Փաշինյանը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն