2023-11-20-665ffe46-f321-4f85-a340-07f9644f0b05.jpeg

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լեո Դոքերթին քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։

Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն