Ադրբեջանը մեղադրանքներ է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանին |1lurer.am|

1lurer.am: Ռաշիդ Բեգլարյանին Ադրբեջանը մեղադրել է միջազգային իրավունքի խախտման, մարդկանց կտտանքների ենթարկելու, բռնի տեղահանման դրդելու, ապօրինի միգրացիա կազմակերպելու և ապօրինի զինված խմբավորում կազմավորելու համար: Ըստ Բաքվի մեղադրանքների՝ Ռաշիդ Բեգլարյանը մաս է կազմել մի խմբի, որի նպատակը իբր եղել է 1992 թվականին Խոջալուում 200 ադրբեջանցու սպանելը:

Ադրբեջանական իրավապահները բեմադրել են, թե Բեգլարյանը մանրամասներ է հաղորդում իբր կատարած հանցագործության մասին: Նաև հայտարարվել է, թե նույնականացվել են կտտանքների ենթարկվածները և գործով ճանաչվել տուժող: 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին Ադրբեջանի սահմանապահներն օգոստոսի 1-ին էին առևանգել Լաչինի շրջանից: Հայկական կողմը պարզաբանել էր, որ տղամարդը մոլորվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն