Արդյունավետ քննարկում ունեցանք գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի վերաբերյալ. Փաշինյանը՝ Իրաքի նախագահի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am: Ուրախ էի հյուրընկալել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք փոխըմբռնման մթնոլորտում: Ընդգծեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ՀՀ-Իրաք երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները»,- գրել է նա՝ կից հրապարակելով հանդիպումից լուսանկար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով