2023-11-23-b93c8ecd-8820-493f-8e63-e395a0d6b838.jpeg

Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-Կանադա սահմանին տեղակայված, Նիագարայի ջրվեժի վրայով անցնող կամրջի վրա պայթյուն է գրանցվել: ABC News-ը հայտնում է, որ կամուրջը երկու ուղղությամբ փակվել է անցակետում ավտոմեքենայի հետ կապված միջադեպից հետո:

«Նիագարայի ջրվեժի վրա տեղակայված կամուրջը երկու կողմից փակ է` կապված միջադեպի հետ, որը կապ ունի ԱՄՆ ուղևորվող տրանսպորտային միջոցի հետ: Ինչ-որ տեսակի պայթյուն է տեղի ունեցել: Տեղում մեծ թվով իրավապահներ են աշխատում»,- հաղորդվում է տեղի ունեցածի մասին:

Տեղեկություններ կան, որ մեքենայում գտնվող ուղևորները զոհվել են, իսկ սահմանապահը վիրավորվել: Դեպքի վայրից մարդիկ տարհանվել են:

Իրավապահները պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերել: Վերջիններիս խոսքով` ավտոմեքենան մեծ արագությամբ սլացել է, բախվել անցակետի շենքին, որից հետո էլ հրդեհվել ու պայթել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն