2023-11-23-26c46aa7-5ce1-4d5b-8f26-7003db36c0e1.jpeg

Արտակ Առուստամյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Առուստամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նախարարի հրամանագրում ասվում է.

«Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի նոյեմբերի 23-ից ազատել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն