Հիփոթեքով բնակարան գնելու դեպքում՝ 2027 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկը չի վերադարձվելու, եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում |aravot.am|

aravot.am: Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Այս նախագիծը նախորդ նիստի օրակարգից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանել էր, քանի որ, ինչպես ինքն էր ասել՝ նախագծում հակասություններ կային։

Նախագիծը վերաբերում է հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձին։

«Այս ընթացքում արձանագրեցինք, որ նախագծում որեւէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա։ Ստացվում է, որ ժամկետները կապվում են հիփոթեքային վարկի ստացման հետ»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է՝ 2027 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկը չի վերադարձվելու, եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, 2029 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվելու, եթե գույքը գտնվում է այլ մարզերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև