Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստից հետո հայտարարել է՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա: 

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն էլ նշել է․ «Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի և Հայաստանի ԱԳ նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը-Խմբ.): Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով