Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաեւ չենք կարող վստահ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին, անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այդ հարցերը պարզաբանել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների հարցերին ուղիղ եթերով պատասխանելիս։
«Ինչպես գիտեք, նոյեմբերի 30-ին այդպիսի քննարկում գոնե քարտեզների եւ սահմանների մասով նախատեսված է, այդ քննարկումներից նաեւ մենք հետեւություններ կանենք, եւ եթե այլ բանակցություններ լինեն, այլ բանակցություններից մենք հետեւություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։
Փաստն այն է, որ մինչեւ այսօր մենք նման վստահություն չունենք ոչ մի կողմում, չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց էստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն իրենք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, եւ այս հարցերի պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։