Հայաստանն ինչպես համարել է, այնպես էլ համարում է Ռուսաստանը բարեկամ երկիր․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ինչպես համարել է, այնպես էլ համարում Ռուսաստանը բարեկամ երկիր։ Այս մասին հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցին։

«Ինչպես Ռուսաստանի Դաշնությունը համարել ենք, այնպես էլ համարում ենք բարեկամ երկիր։ Եվ բարեկամ երկրների հետ հարաբերություններում կան հարցեր, որոնք անհրաժեշտ է հասցեագրել։ Եվ մենք այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում ենք, և մենք հույս ունենք և ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և փոխադարձ միմյանց շահերը նկատի առնելու, ինքնիշխանությունը, անկախությունը հարգելու տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն