2022-ին աղքատության մակարդակը Հայաստանում 24.8% է կազմել. ամենաաղքատը Շիրակի մարզն է |hetq.am|

hetq.am: 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 24.8%: 2021 թվականի համեմատ այն նվազել է 1.7 տոկոսային կետով։ Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հերթական տարեկան զեկույցը։ 

Հայաստանում ծայրահեղ աղքատության մակարդակն էլ 1.2% է։ Բնակչության այս հատվածը անկարող է բավարարել սննդամթերքի նվազագույն պահանջները։

Բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը։ Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը՝ սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ։

Եթե ոչ նյութական աղքատության բնորոշիչներ կարող են լինել վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը, սոցիալական անտեսվածությունը, անպաշտպանվածությունը և այլն, ապա նյութական աղքատության հիմնական չափանիշը սպառումն է։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն