Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ բարոյապես ձեր կողքին ենք. Փաշինյանը՝ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրին |news.am|

news.am։ Մենք շատ մտահոգված ենք այն միջադեպի կապակցությամբ, որ տեղի ունեցավ ձեր ամսագրի խմբագրության նկատմամբ, հույս ունենք, որ դա կբացահայտվի եւ հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին, նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հանդիպմանը ներկա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

«Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ բարոյապես ձեր կողքին ենք, շատ բարձր ենք գնահատում ամսագրի գործունեությունը»,-ասաց վարչապետը:

Այս տարվա հոկտեմբերին Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d’Arménie ամսագրի խմբագրություն եւ տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն