Մոսկվայում առատ տեղումներ են. չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 35 չվերթ է հետաձգվել, ևս 4- ը չեղարկվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայությանը

Մոսկվայի ժամանակով ժամը 07.24-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, 3-ը չեղարկվել է, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:

Հավելենք, որ «Ֆոբոսի» օդերևութաբանների տվյալներով՝ Մոսկվայում մեկ օրում գրանցվել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն