Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան |panorama.am|

panorama.am: «Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետություն կա, որի պետական ինստիտուտները գործում են, արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է։

Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանել է. «Դա արդեն քննարկումների մեջ է»:

Նրա խոսքով,  Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքել է. «Թող վերցներ»։

Հարցին՝ չէ՞ր կարողանում։ Պատասխանել է. «Երևի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն