Քոչարյանի եւ մյուսների գործով իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժողի ներկայացուցիչ |armtimes.com|

armtimes.com։ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ:

Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյանի լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ:

Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձի շահերը դատարանում կարող են ներկայացնել փաստաբանները եւ լիազորագիր ունեցող այլ անձինք, այլ անձ կոչվածը, իհարկե, ցանկացած անձը չէ:

Թե այլ անձանցից ով չի կարող մասնակցել, այդ մասին գրված է «Փաստաբանության մասին» օրենքում, ըստ որի՝ դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով կարող են իրականացնել միայն փաստաբանները: Կան բացառություններ, իհարկե, որոնց մեջ տիկին Պողոսյանը չի մտնում»,- ասաց Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե Մարինա Պողոսյանը նման գործունեություն իրականացներ մեկ անգամ, ոչ պարբերաբար, Քրեական դատավարության համաձայն՝ կլիներ այդ այլ անձը, ով կկարողանար մասնակցել. «Սակայն քիչ առաջ տիկին Պողոսյանն էլ նշեց, որ ինքը պարբերաբար որպես ներկայացուցիչ մասնակցում է»:

Մարինա Պողոսյանը առարկեց Հայկ Ալումյանի այս հայտարարությանը. «Ես այս նիստին առաջին անգամ եմ եկել, մասնակցելու եմ, այո՛, պարբերաբար, եւ որեւէ բան չի բացառում իմ մասնակցությունը: Քաղաքացին դիմել է մեր կազմակերպությանը, որ այն՝ ի դեմս իր նախագահի՝ ինձ, ներկայացնի իր շահերը»,- արձագանքեց Մարինա Պողոսյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով