Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ, ասել են խոշտանգումների չեն ենթարկվել. Դավիթ Գալստյան |azatutyun.am|

azatutyun.am: «Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել », – «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։

Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով