2023-12-02-7e550e2e-7025-415f-a3d2-d1d4b0c30d8d.jpeg

Հայաստանը միացել է Երեխաների, երեիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին

Հայաստանը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, տարածաշրջանում առաջինը և աշխարհում 38-րդը միացել է Երեխաների, երեիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին՝ որպես COP27-ին հաջորդած գործնական քայլ: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի Ֆեյսբուքի էջից:

Նշվում է, որ 2023 թվականի հունվարին կնքվել էր հռչակագիրը, որով Հայաստանը հաստատել էր, որ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն