civilnet.am: Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված հայ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով դատավարությունը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանական կողմը նշում, թե իբր Գագիկ Ոսկանյանը «ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով դիվերսիոն-հետախուզական խմբով» Քելբաջարի շրջանում խախտել է Ադրբեջանի պետական սահմանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
2023-ի օգոստոսի 16-ին Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրել դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։ Այնուհետև պարզվել էր, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։
Գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: