2023-12-05-f8022ce4-83c5-46e4-8bfe-5574be4b5d04.jpeg

Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ից 8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկկողմ հարաբերությունները և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։

Մինչդեռ Ռումինիայում պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանմանը նվիրված հանդիպմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն