Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օպերատիվ համաձայնեցնել տրանսպորտային նախագծերը. Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական կամքի առկայության դեպքում կարող են օպերատիվ համաձայնեցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետների նախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում էական առաջընթաց է գրանցվել:

«Կարծում ենք, որ եռակողմ խմբի շրջանակում պայմանավորվածություններ ձեռք բերելու հետագա ձգձգումը տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի շահերի դեմ կաշխատի»,-ասել է ռուսաստանցի դիվանագետը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն