Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Դեկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 6-ին Բրյուսելում տեղի կունենա 2009 թվականին Եվրոպական միության նախաձեռնած «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովը:

Միջոցառմանը կմասնակցեն ծրագրին անդամակցող վեց պետություններից հինգի՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերտատեսչությունների ղեկավարները: Պատժամիջոցների ենթարկված Բելառուսը վերջին տարիներին հրավերներ չի ստանում:

Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Նախարարները պետք է կարծիքներ փոխանակեն «Արևելյան գործընկերության» ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկեն կատարած աշխատանքները և 2024 թվականի առաջնահերթությունները:

Նախարարներին ուղերձներով կդիմեն նաև «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով