Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը կայցելի Բրյուսել, կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի, ԱլԳ հանդիպումներին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել:

Ինչպես փոխանցում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, Միրզոյանը հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով