Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Փարիզը Երևանին կտրամադրի ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

 
«Ֆրանսիան շարունակում է աջակցություն տրամադրել Հայաստանին և հայ ժողովրդին։ Խորհրդարանը նոյեմբերի 30-ին հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին հրատապ կարգով 15 մլն եվրոն հատկացնելուն»,– ասված է հաղորդագրությունում։
Այդպիսով, օգնության չափը, որը Ֆրանսիան տրամադրել է Հայաստանին, կազմում է 27,5 մլն եվրո։
 
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ–ից, դա կարող է օգնել ուժեղացնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ–ի գործակալությունների աշխատանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն